Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

«Դարձնենք Իրանը կրկին հզոր»

«Դարձնենք Իրանը կրկին հզոր»
06.01.2026 | 13:22

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սենատոր Գրեմի հետ հայտնվել է «Դարձնենք Իրանը կրկին հզոր» գրառմամբ գլխարկով:

Սա իր հերթին նշանակում է, որ Թրամփը ուղերձ է հղել հատկապես արտաքին լսարանին, որ առաջիկայում հնարավոր է Իրանում իշխանության փոփոխություն և պրոամերիկյան ռեժիմի հաստատում:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Հ. Գ.

Աստված պահապան Հայաստանին և Հայաստանի բարեկամներին:

Դիտվել է՝ 1992

Մեկնաբանություններ